Ավարտական փուլ թևակոխող Վեյկ-ան-Զեեի գերմրցաշարում շարունակում է փայլու հանդես գալ շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով մեկնարկային չորս ոչ-ոքիներից հետո զարգացրել է տիեզերական արագություն ու յոթ միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` պնդել է, որ ընդդիմադիր ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ:
Իսպանիայի գործող գավաթակիր «Բարսելոնը» գավաթի ընթացիկ խաղարկության մեկ քառորդի երկրորդ խաղում էլ հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 3:1, ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հետևելով որոշ հայ պաշտոնյաների պահվածքին, տպավորություն ես ստանում, թե նրանք կամ հոգնած են, կամ հանրության հետ շփվելու, հաղորդակցվելու խնդիր ունեն, կամ էլ մշտապես սեփական ոլորտից անտեղյակ են:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղի են ունեցել մի շարք հանդիսություններ:
Հունվարի 28-ին հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կլիմայի փոփոխության խնդիրները քննարկելու նպատակով Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և իր բարեգործական կազմակերպության անունից նրան է փոխանցել նշանակալի գումարի չեկ կարիքավորների համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել են գազատարի կառուցման ծրագրերի մասին, որը կկապի երեք պետություններն ու դուրս կգա Եվրոպայի արտահանման շուկա՝ գրում է The Algemeiner-ը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...